
Հայաստանի Հանրապետության բանակի 33-րդ տարեդարձի շրջանակում Ե. Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ N251149 զորամասի զինծառայողները այցելեցին Չարենցի տուն-թանգարան, որտեղ ներկա եղան դասախոսության՝ նվիրված գրողի հայրենասիրական գործունեությանը, 1915 թվականին որպես կամավոր Վանի ինքնապաշտպանական մարտերին մասնակցությանը, դիտեցին նաև «Մի ճրագ մթում» ֆիլմից հատվածներ։ Այնուհետև զինծառայողները շրջեցին Չարենցի տուն-թանգարանում:
Միջոցառման ավարտին թանգարանը զորամասին նվիրեց «Դանթեական առասպել» գիրքը (4 լեզուներով):