Հայոց բանակի 32-րդ տարեդարձի առթիվ Չարենցի տուն-թանգարանի աշխատակիցները այցելեցին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ գնդապետ Մարտիրոսյանը։ Տուն-թանգարանի էքսկուրսավար Սուսաննա Տոնոյանը ներկայացրեց Չարենցի մանկության և պատանեկության հարուստ հուշապատումից դրվագներ, խոսեց Չարենց կամավորականի և «Դանթեական առասպել» պոեմի մասին՝ համանուն գիրքը նվիրելով ակադեմիայի գրադարանին։
Ցուցադրվեց «Մի ճրագ մթում» ֆիլմից մի հատված։
Տուն-թանգարանի ավագ գիտաշխատող, Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը խոսեց Չարենցի ընտանիքի մասին, նշեց, որ մեզնից յուրաքանչյուրին Չարենցի հայրենասիրությունից մի մասնիկ է պետք։
Գնդապետ Մարտիրոսյանը շնորհակալության հայտնեց այցի համար՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կլինի արդեն Չարենցի տանը, որն էլ հնարավորություն կտա ապագա սպաներին՝ նորովի բացահայտելու Չարենց անհատին։