«Մաքուր ու մերկ» ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցավ առաջին հանդիպումը ցուցադրվող աշխատանքների հեղինակներից արվեստագետ Արման Գրիգորյանի հետ։
Հանդիպման ընթացքում արվեստագետը ներկայացրեց իր երկու աշխատանքների՝ «Մենք մերկ ենք»-ի (2014թ.) և «Բռնակալներին սպանողները»-ի (2024թ.) բովանդակային և գաղափարային պատմությունները՝ ներկայացնելով դրանք նաև ցուցահանդեսի համատեքստում: Անդրադարձ կատարեց «Նար Գանգրահեր տղա»-ի և արվեստագետի «Բռնակալներին սպանողները» աշխատանքի ընդհանրություններին, ինչպես նաև «Մենք մերկ ենք» կտավում պատկերված ժամանակակից գրական գործիչներին, ովքեր Չարենցին վերաիմաստավորելու կրողներն են։
▫️Արման Գրիգորյանը խոսեց մերկություն պատկերելու արևելյան և արևմտյան ընկալումների և իր փորձառության մասին՝ իբրև արվեստագետի, սովետական ժամանակաշրջանից մինչ օրս: