
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալները վիրտուալ այց ունեցան Եղիշե Չարենցի տուն-թանգարանում։
Այցի ընթացքում նրանք ծանոթացան Չարենցի կյանքի տարբեր դրվագներին, 2 բանտարկությունների մանրամասներին, ստեղծագործական ընթացքին, կիսվեցին իրենց հետաքրքրող մտքերով։ Վիրտուալ այցն ամփոփվեց հարց ու պատասխանով։