ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հետ համագործակցությամբ Ե. Չարենցի տուն-թանգարանում «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան», «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար իրականացվեց առցանց էքսկուրսիա: Թանգարանի գիտաշխատող Գոհար Վահանյանը ներկայացրեց թանգարանի սրահները, թանգարանի հուշային հատվածն ու անձնական իրերը, գրողի ստեղծագործական ուղին, կենսագրական դրվագները, ինչպես նաև անդրադարձավ Չարենցի բանտային շրջանին:
Հեռավար այցելությունն ավարտվեց հարց ու պատասխանով: