Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Մաքուր ու մերկ» 18+ ժամանակավոր ցուցադրությունը։
Ցուցադրությունն անդրադառնում է Եղիշե Չարենցի բանաստեղծությունների՝ ժամանակին անտիպ, էրոտիկ հատվածին և մեր օրերում ստեղծագործող արվեստագետների՝ մերկության գեղագիտական ընկալումների շուրջ արված աշխատանքներին։
Ցուցադրության կազմակերպումը իրականացվում է Ժամանակակից արվեստի ինստիտուտի ICA Yerevan, ArtNexus-ի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ։
Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։
Համադրող` Սիրանուշ Կոստանյան
Արվեստագետներ՝ Նարե Պետրոսյան, Գրիգոր Խաչատրյան, Արման Գրիգորյան, Վեհանուշ Թոփչյան, Ալեք Բայանդուրյան-Լևասգանի