Գրքատոնին ընդառաջ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ Հայաստանի ազգային գրադարանում բացվեց «Չարենցը Ազգայինում. 125 ցուցանմուշ» ժամանակավոր ցուցադրություն։
Ցուցադրությանը ներկայացված էին չարենցյան 125 ցուցանմուշ, որից 25-ը՝ տուն-թանգարանի հավաքածուից։

«Պատիվ ունենք հյուրընկալելու Չարենցին մեր տանը…»,- նշել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։