Չարենցի ծննդյան 127 և Սևակի ծննդյան 100-ամյակի շրջանակում երկու պոետները «հանդիպեցին»։
Ս.թ. հունվարի 24-ից մինչև մարտի 13-ը Եղիշե Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանը «Չարենց-Սևակ. Սևակը՝ Չարենցի հոգեորդի» զեկուցմամբ հանդես եկավ Եղիշե Չարենցի անվան N67 հիմնական դպրոցում, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում (Ջ. Բայրոնի անվան արվեստի և գրականության բաժնում), Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանում։
Քննարկման ընթացքում նա անդրադարձավ Չարենց-Սևակ կենսագրական հետաքրքիր փաստերին, Չարենցի վերջին և Սևակի առաջին բանաստեղծություններին, Սևակի՝ որպես Չարենցի բանաստեղծությունների խմբագրի աշխատանքներին։