2025 թվականի մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը, տուն-թանգարանում տեղի ունեցավ «Ճամփորդական հուշեր․ Իտալիա» ժամանակավոր ցուցադրության բացումը։
Ցուցադրությունը նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 128-ամյակին և արտասահմանյան ճանապարհորդության նշանավորման 100-ամյակին։
Այն ամբողջապես ներկայացնում է գրողի իտալական ճանապարհորդությունը՝ հուշերը, նամակները, տպավորությունները։
Այցելուն Չարենցի հետ «ճանապարհորդելու է» 1925 թվականի Հռոմով, Վենետիկով։
Ցուցադրված են Իտալիայից ձեռք բերված չինական պաննոներն ու գրավյուրաները, Լեոնարդո դա Վինչիի, Ֆրա Անջելիկոյի հայտնի գործերի վերատպությունները, ընծայագրված գրքեր և, իհարկե, Չարենցի ճամպրուկը։