Չարենցի տուն-թանգարանը մասնակցեց «Այբ» ավագ դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող «Սովորում եմ աշխատելով» փորձնակության տոնավաճառին։ Ինչպես թանգարանը, այնպես էլ ֆինանսական, նորարար տեխնոլոգիաների, առողջապահական, մշակութային տարբեր բնագավառների մի շարք ընկերություններ ներկայացրին իրենց գործունեությունը և ոլորտային առանձնահատկություններն ու հնարավորությունները:
Թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը «Այբ» դպրոցի սաների համար հանդես եկավ «Թանգարանագիտության արդի պահանջները և Եղիշե Չարենցի տուն-թանգարանը» դասախոսությամբ՝ ծանոթացնելով թանգարանագիտության արդի պահանջներին և Չարենցի տուն-թանգարանի գործունեությանը, որն ուղեկցվեց ինտերակտիվ քննարկմամբ և հետագա համագործակցության երկկողմանի պայմանավորվածությամբ։ Հաջորդեց տոնավաճառ, որի ընթացքում խոսվեց թանգարանի աշխատանքի, հրատարակվող գրքերի մասին, անցկացվեց «ՉարՉարենց» հարցախաղը: