2022 թվականի հոկտենբերի 21-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանի էքսկուրսավարը հրաշամանուկ Միքայել Հակոբյանն էր։ Նա թիվ 10 գրադարանի հյուրերին ներկայացրեց թանգարանի ցուցանմուշները` հանգամանալի անդրադառնալով Եղիշե Չարենցի կյանքի և գործունեության տարբեր դրվագներին։ Միքայելը, ցուցանմուշների պատմությանը համահունչ, էքսկուրսիան վարեց բանաստեղծական և երաժշտական ընդմիջումներով, հարց-պատասխան-քննարկում, ճանաչողական-ինտերակտիվ ձևաչափով։