Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի աշխատակից Սուսաննա Տոնոյանը այցելեց Երևանի Միսաք Մանուշյանի անվան N48 հիմնական դպրոց։
Միսաք Մանուշյանի կյանքի հետաքրքիր դրվագներին նվիրված միջոցառման ընթացքում նա ներկայացրեց Չարենց թարգմանչի գործունեությունը, ինչպես նաև դպրոցի գրադարանին նվիրեց «Դանթեական առասպել» գրքի 3 լեզուներով թարգմանությունը։
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին նաև «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության ֆրանսերեն թարգմանությունը (հեղինակ՝ Միսաք Մանուշյան)։