ՌԱԴԻՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Պոեմի մատուցման նոր ձևաչափը՝ ռադիոներկայացումը, կազմակերպվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի մտահղացմամբ։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի հանրային ռադիոյի համագործակցությամբ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ գրողի «Ազգային երազ» պոեմի համանուն ռադիոներկայացման պրեմիերան։
Ռադիոներկայացման հեղինակ և ռեժիսոր՝ Արսեն Ղազարյան
Կոմպոզիտոր՝ Վահե Հայրապետյան
Դերակատարներ՝
Սամվել Թոփալյան (հեղինակ), Արամ Գևորգյան (Ահո), Մխիթար Ավետիսյան (Լեգիոն), Դավիթ Եղիազարյան (ընկեր), Արմեն Սարգսյան (զինակից), Անդրանիկ Զաքարյան (վետերան), Դավիթ Գասպարյան (մարտիկ), Սմբատ Ստեփանյան (խենթ)
Ձայնագրման օպերատոր՝ Արփինե Անտոնյան, «Նանի օրորը»՝ Լուսինե Նազարյանի։
Թանգարանում կայացած պրեմիերային զուգահեռ «Ազգային երազ» ռադիոներկայացումը հեռարձակվեց նաև Հայաստանի հանրային ռադիոյի եթերում։
Երգիծական և ողբերգական ժանրերին պատկանող այս պոեմը Չարենց երազողի, հայրենասերի, քաղաքացու սթափեցման, զգաստացման կոչն է՝ ուղղված արկածախնդիր ազգային գործիչներին, ժողովրդին։ Այն նաև Հայոց եղեռնի արձագանքն է չարենցյան ստեղծագործական աշխարհում։