Օրերս Եղիշե Չարենցի տուն-թանգարան էին այցելել «Play 2 Festival» փառատոնի հիմնադիրները՝ Մեղեդի Թիլիմյանը և բրիտանական «Eden Stell Guitar Duo» դուետի հանրահայտ կիթառահարներ Քրիստոֆեր Ստելլը և Մարկ Էդենը։
Փառատոնը Հայաստանում իրականացվում է արդեն երկրորդ անգամ։ Նրանք Հայաստան էին այցելել տարիներ առաջ՝ հաղորդակցվելով հայկական մշակույթին։
Մեղեդի Թիլիմյանը սփյուռքահայ է։ Հայրենիքի սերը նա փոխանցել է նաև իր ամուսնուն՝ Քրիստոֆեր Ստելլին։ Քրիստոֆերի սրտում Եղիշե Չարենցն առանձնակի տեղ է գրավում։
Նա իր ընկերոջ՝ Մարկ Էդենի հետ միասին որոշել է առանձնահատուկ կիթառային մեղեդիներ ստեղծել Չարենցի ստեղծագործությունների հիման վրա։
Ահա թե ինչու Մեղեդի Թիլիմյանը և «Eden Stell Guitar Duo» դուետի կիթառահարներ Քրիստոֆեր Ստելլը և Մարկ Էդենը, փառատոնի ընկերները, աջակիցները միասին այցելեցին Եղիշե Չարենցի տուն-թանգարան և քննարկեցին շատ կարևոր մի նախաձեռնություն։
Առաջիկայում պատրաստվելու է հատուկ ձայնասկավառակ, որի նախնական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։
Հաջորդ տարի նախատեսվում է «Play 2 Festival» փառատոնի շրջանակում ամրապնդել համագործակցությունը Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ։