Ցուցադրությունը նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 128-ամյակին և արտասահմանյան ճանապարհորդության նշանավորման 100-ամյակին։
Այն ամբողջապես ներկայացնում է գրողի իտալական ճանապարհորդությունը՝ հուշերը, նամակները, տպավորությունները։
Այցելուն Չարենցի հետ «ճանապարհորդելու է» 1925 թվականի Հռոմով, Վենետիկով։ Ցուցադրված են Իտալիայից ձեռք բերված չինական պաննոներն ու գրավյուրաները, Լեոնարդո դա Վինչիի, Ֆրա Անջելիկոյի հայտնի գործերի վերատպությունները, ընծայագրված գրքեր և, իհարկե, Չարենցի ճամպրուկը։
Ցուցադրությունը գործելու է մինչև 2025 թվականի մայիսի վերջ։