Skip to content
+374 10 53 14 12, +374 33 53 14 12

ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ երկուշաբթի՝ 11։00-16։00, երեքշաբթի-շաբաթ՝ 11։00-18։00

  • Հայերեն
  • English
  • Russian
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
    • ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    • ՄԵԾԵՐԸ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ
    • ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
    • ՆԱՄԱԿՆԵՐ
    • ՀՈԴՎԱԾՆԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
    • ՉԱՐԵՆՑԻ ՄՏՔԵՐԸ
    • ՀՈՒՇԵՐ
  • ԹԱՆԳԱՐԱՆ
    • ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    • ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
    • ՀԱՎԱՔԱԾՈՒ
    • ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՀԻՇԱՐԺԱՆ ԱՅՑԵՐ
    • ԱՆՁՆԱԿԱԶՄ
  • ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
    • ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
    • ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
    • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
  • ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
    • ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
  • ԿՐՊԱԿ
  • ԿԱՊ

ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի Մաշտոցի պողոտայի 17 հասցեում է գտնվում Եղիշե Չարենցի տուն-թանգարանը: Չարենցը երկար տարիներ բնակարան չի ունեցել: Յոթ տարի՝ 1928-1935 թթ. ապրել է «Երևան», այնուհետև՝ «Ինտուրիստ», այժմ՝ «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցում: Դրանից առաջ էլ տարբեր տեղերում սենյակ է վարձել, երբեմն էլ պարզապես զբաղեցրել սենյակի մի անկյունը: Մի օր այս վիճակից հոգնած՝ կանգնել է մի շենքի առջև և ասել.
-Մինչև ե՞րբ պիտի հյուրանոցներում քարշ գամ: Մի բնակարան պիտի խնդրեմ հենց այս կարմիր տանը:
Աղասի Խանջյանի կարգադրությամբ՝ Չարենցը ստանում է Սունդուկյան 6, հետագայում՝ Լենինի 45, այժմ՝ Մաշտոցի 17 հասցում գտնվող կարմրատուֆ շենքի առաջին մուտքի երրորդ հարկի թիվ 12 երեքսենյականոց բնակարանը, որտեղ ապրում է կյանքի վերջին երկու տարիները՝1935-1937թթ.:

ՀԽՍՀ մինիստրների խորհրդի 1964թ. փետրվարի 8-ի N 44 որոշմամբ այդ բնակարանում հիմնադրվում է Ե. Չարենցի տուն-թանգարանը: Տնօրեն է նշանակվում Նվարդ Բաղդասարյանը: Թանգարանի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել բանաստեղծի դուստրերը՝ Արփենիկ և Անահիտ Չարենցները: Հավաքչական աշխատանքը տևում է 11 տարի: Սկզբնական շրջանում ցուցադրվում է միայն բնակարանը: Ցուցադրության հեղինակն էր նկարիչ-ձևավորող Վարդան Կարսյանը: 1975թ հունվարին թանգարանը բացեց իր դռները հանրության առջև:

1983-ին վերափոխվում է թանգարանի տարածքը: 1983-1989թթ.տնօրեն է նշանակվում Էմմա Բուդաղյանը: 1987-ին՝ Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առիթով՝ Կարեն Դեմիրճյանի միջնորդությամբ, թանգարանի տարածքն ընդլայնվում է և վերակառուցվում: Նկարիչ-ձևավորողն էր Կամո Նիգարյանը և ճարտարապետ Կարեն Ալեքսանյանը: Այսօր այն ընդգրկում է 626.3քմ տարածք: Ամբողջովին վերականգնված է մեմորիալ՝ հուշային հատվածը, իսկ մյուս երկու հարկաբաժինները զբաղեցնում է հիմնական ցուցադրությունը: Ցուցադրության հեղինակներն էին Ռոբերտ Էլիբեկյանն ու Սամվել Բաղդասարյանը: 1989-2016թթ. թանգարանի տնօրենն էր Լիլիթ Հակոբյանը, 2016-2020թթ․-ն՝ Անահիտ Ասատրյանը, 2020թ․-ից՝ Ժաննա Մանուկյանը:

Թանգարանի ամենանվիրական հատվածը հուշատունն է: Այստեղ ամեն ինչ պահպանված և դասավորված է այնպես, ինչպես եղել է Չարենցի կենդանության օրոք:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական, մշակութային, հանրային-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է, ուր պահպանվում են բանաստեղծից մեզ հասած անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ՝ ներկայացնելով նրան որպես բանաստեղծի, արձակագրի, դրամատուրգի, հրապարակախոսի, թարգմանչի, հրատարակչի, գրաքննադատի, հասարակական գործչի, ամուսնու և հոր:

ՀԱՎԱՔԱԾՈՒ

Բազմաժանր և բազմաբովանդակ է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հավաքածուն՝ անձնական իրեր, գրքեր, ամսագրեր և թերթեր, կենցաղ , ազգագրություն, կերպարվեստ, ձեռագիր և ձեռագրի լուսապատճեն: Այս ամենի մեջ, իհարկե, առանձնահատուկ տեղ են զբաղեցնում անձնական իրերը, որոնք իրենց գոյությամբ փաստում, բնութագրում և ավարտուն կոլորիտ են հաղորդում բանաստեղծի կենսագրությանը, պատկերավոր դարձնում բանաստեղծի ապրած ժամանակաշրջանն ու անձնական հետաքրքրությունները: Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հուշատունը անխոս վկան է Չարենց մարդու, ստեղծագործողի յուրօրինակ ճաշակի, արևելքի հանդեպ տածած մեծ սիրո․ Բուդդայի արձանիկներն ու հնդկական շախմատը, ճապոնական գրավյուրաներն ու չինական պաննոները, պարսկական փոքր գորգերն ու ծխամորճը դրա լավագույն ապացույցն են։

ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է։
Դպրոցականներ, ուսանողներ, թոշակառուներ – 750 դրամ
Մեծահասակներ – 1500 դրամ

ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Հայերեն – 4000 դրամ
Օտար լեզվով /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ – 5000 դրամ
Կրթական ծրագրեր – 1 տոմսը՝ 1000 դրամ
Ժամանակավոր ցուցադրություն – 700 դրամ

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը հիմնական ցուցադրության այցելությունն անվճար է (բացառությամբ մայիս և սեպտեմբեր ամիսների․ ծառայությունները ներառված չեն):

Հետադարձ կապ

Հասցե` Ք. Երևան, Մաշտոցի 17

010 - 53 - 14 - 12, 033 - 53 - 14 - 22
charents.museum@gmail.com
  • facebook Path 46818 Path 46818
  • insta Group 28127 Group 28127
  • tik tok Group 28126 Group 28126
  • youtube Group 28159 Group 28160
Հովանավորներ
sponsor sponsor

© 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են

Powered by ApricotSpace