2022թվականի նոյեմբեր ամսին տուն-թանգարանում տեղի ունեցավ գեղանկարիչ Կարեն Հովակիմյանի չարենցյան ստեղծագործություններով ոգեչնշված նկարների ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի ավարտին Ե. Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանի շրջանակներում Կարեն Հովակիմյանը իր կտավներից մեկը` «Ոսկի երակը հնամյա ցեղի», նվիրեց տուն-թանգարանին։