Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ

Թիրախային լսարան` 12+

Խումբ՝ 15-20 աշակերտ

Տևողությունը` 30 րոպե

Նկարագրություն

Ծրագիրը կազմված է երկու մասից` էքսկուրսիոն և ինտերակտիվ։

Կրթական ծրագրի առաջին մասը տեղի է ունենում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, որտեղ էքսկուրսիայի միջոցով ծանոթանում են Չարենցի կյանքին ու ստեղծագործություններին, ապա մասնակիցները քայլում են դեպի Գրականության և արվեստի թանգարան՝ ճանապարհին ունկնդրելով Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը։

Ծրագրի երկրորդ մասում Գրականության և արվեստի թանգարանում մասնակիցները ինտերակտիվ խաղերի միջոցով ամփոփում են ստացած գիտելիքները։

Բացի կրթական բաղադրիչից՝ ծրագիրն ունի նաև մեկ այլ կարևոր նպատակ. տարիներ շարունակ վերոնշյալ թանգարանների տարբերակման հետ ծագել են խնդիրներ, ուստի «Չարենց. 2 հասցե»-ն նպատակ ունի լուծել նաև թանգարանների արդյունավետ կառավարումը խոչընդոտող վերոնշյալ հարցը։