Skip to content
+374 10 53 14 12, +374 33 53 14 12

ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ երկուշաբթի՝ 11։00-16։00, երեքշաբթի-շաբաթ՝ 11։00-18։00

  • Հայերեն
  • English
  • Russian
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
    • ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    • ՄԵԾԵՐԸ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ
    • ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
    • ՆԱՄԱԿՆԵՐ
    • ՀՈԴՎԱԾՆԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
    • ՉԱՐԵՆՑԻ ՄՏՔԵՐԸ
    • ՀՈՒՇԵՐ
  • ԹԱՆԳԱՐԱՆ
    • ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    • ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
    • ՀԱՎԱՔԱԾՈՒ
    • ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՀԻՇԱՐԺԱՆ ԱՅՑԵՐ
    • ԱՆՁՆԱԿԱԶՄ
  • ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
    • ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
    • ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
    • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
  • ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
    • ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
  • ԿՐՊԱԿ
  • ԿԱՊ

Կրթական ծրագրեր

ՊԱՏԱՆԻ ՉԱՐԵՆՑԸ

Թիրախային լսարան` 12+

Խումբ` 15-20 աշակերտ

Տևողություն` 1 ժամ

Նկարագրություն

Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և ինտերակտիվ:

Տեղեկատվական մաս

Չարենցի պատանեկան հուշերի ներկայացումով աշակերտները պատկերացում կկազմեն գրողի պատանեկան խենթ դրվագների, բնավորության ու տեսակի առանձնահատկությունների մասին, ինչպես նաև կծանոթանան աշակերտական (ռեալական) շրջանին, Չարենցի ոճին, նրա անձնական գրադարանին, որ պահպանվել է: Չարենց աշակերտ, Չարենց ընթերցող կերպարի բացահայտումով աշակերտները կմոտենան ընթերցանությանն ու գրքին:

Ինտերակտիվ մաս

Տրամադրվում են Չարենցի պատանեկության շրջանի նկարները, հագուստի նկարներ, գունավոր մատիտներ և անհրաժեշտ այլ նյութեր: Աշակերտները բաժանվում են երկու խմբի, մի խումբը մատիտների օգնությամբ նկարում են Չարենցի պատանեկան-աշակերտական կերպարը, մյուս խումբը ժամանակակից ոճի համապատասխան նկարներով փորձում են ստանալ Չարենց ժամանակակցին (հագուկապ, անբաժան իրեր կամ իրենց պատկերացրած Չարենցին):

ՉԱՐԵՆՑՅԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐՈՎ ԵՎ…

Թիրախային լսարան` 14+

Խումբ՝ 15-20 հոգի

Տևողությունը` 60+ րոպե

Նկարագրություն

Ծրագրի ընթացքում մասնակիցները քայլ առ քայլ ծանոթանում են Չարենցի երևանյան(և ոչ
միայն) ոտնահետքերի հետագծին …
Շրջայց-տուրի երթուղին սկսվում է Չարենցի հուշարձանից դեպի «Grand Hotel
Yerevan» հյուրանոց,Չարենցի տուն-թանգարան, Չարենցի կամար։ Տուրի վերջնակետը
Գառնիի տաճարն է(տաճարի մուտքավճարը` տեղում):

Տուրն ամփոփվում է չարենցյան «դաստախունով» հյուրասիրությամբ։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԵՏՐ

Թիրախային լսարան՝ 10 +

Խումբ` 15-20 աշակերտ

Տևողությունը՝ 40 րոպե

Նկարագրություն

Մասանկիցները էքսկուրիսայի ընթացքում պետք է ուշադիր լինեն, քանի որ այն հարցերի պատասախնները, որոնք աշխատանքային տետրում տեղ են գտել լսելու են էքսկուրիսայի ընթացքում։ Էքսկուրիսայի ավարտին մասանկիցները բաժանվում են խմբերի և տրվում է 10 րոպե աշխատանքային տետրում հարցերը լրացնեուլ համար։ Հարցերը կազմված են ըստ ցուցասրահների։ Արդեն վերջում ամփոփելով պարզ է դառնում, թե որքանով էին մասնակիցները ուշադիր լսել էքսկուրսիան և ի՞նչ նոր գիտելիքներ էին ստացել։ Աշխատանքային տետրերը մասակիցները տանում են իրենց հետ։

ԳՐՔԻ ԸՆԿԵՐ ԷՋԱՆՇԱՆՆԵՐԸ

Թիրախային լսարան՝ 6+

Խումբ՝ 15-20 աշակերտ

Տևողությունը՝ 35 րոպե

Նկարագրություն

Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և խաղային:

Առաջին մասում մասնակիցները ծանոթանում են էջանիշների ստեղծման պատմությանը, դրանց տեսակներին:
Երկորդ մասում պատրաստում են էջանշաններ՝ ներկելով Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից մի հատված:
Պատրաստված էջանշանները մասակիցները տանում են իրենց հետ:

ՉԱՐԵՆՑ. 2 ՀԱՍՑԵ

Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ

Թիրախային լսարան` 12+

Խումբ՝ 15-20 աշակերտ

Տևողությունը` 30 րոպե

Նկարագրություն

Ծրագիրը կազմված է երկու մասից` էքսկուրսիոն և ինտերակտիվ։

Կրթական ծրագրի առաջին մասը տեղի է ունենում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, որտեղ էքսկուրսիայի միջոցով ծանոթանում են Չարենցի կյանքին ու ստեղծագործություններին, ապա մասնակիցները քայլում են դեպի Գրականության և արվեստի թանգարան՝ ճանապարհին ունկնդրելով Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը։

Ծրագրի երկրորդ մասում Գրականության և արվեստի թանգարանում մասնակիցները ինտերակտիվ խաղերի միջոցով ամփոփում են ստացած գիտելիքները։

ՉԱՐԵՆՑՅԱՆ ՀԱՐՑԱԽԱՂ (ԱՄՓՈՓՄԱՆ ԴԱՍ)

Թիրախային լսարան` 12+

Խումբ՝ 15-20 աշակերտ

Տևողությունը` 45 րոպե

Նկարագրություն

Աշակերտները, արդեն իսկ ծանոթ լինելով Չարենցի կյանքին և ստեղծագործություններին, մասնակցում են հարցախաղին, որի հիմքում Չարենցի կյանքն ու ստեղծագործություններն են։ Հարցախաղը կազմված է երեք փուլից`
1․ Գիտելիքների ստուգման փուլում աշակերտներին տրվում են հարցեր՝ ըստ դասագրքի նյութի։
2․ Տրամաբանական առաջադարնքների փուլում` Չարենցի կյանքի և ստեղծագործությունների
հետ կապված գլուխկոտրուկներ են լուծում։
3․ Իսկ վերջում կատարում են արդյունքների ամփոփում։

1234

ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է։
Դպրոցականներ, ուսանողներ, թոշակառուներ – 750 դրամ
Մեծահասակներ – 1500 դրամ

ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Հայերեն – 4000 դրամ
Օտար լեզվով /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ – 5000 դրամ
Կրթական ծրագրեր – 1 տոմսը՝ 1000 դրամ
Ժամանակավոր ցուցադրություն – 700 դրամ

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը հիմնական ցուցադրության այցելությունն անվճար է (բացառությամբ մայիս և սեպտեմբեր ամիսների․ ծառայությունները ներառված չեն):

Հետադարձ կապ

Հասցե` Ք. Երևան, Մաշտոցի 17

010 - 53 - 14 - 12, 033 - 53 - 14 - 22
charents.museum@gmail.com
  • facebook Path 46818 Path 46818
  • insta Group 28127 Group 28127
  • tik tok Group 28126 Group 28126
  • youtube Group 28159 Group 28160
Հովանավորներ
sponsor sponsor

© 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են

Powered by ApricotSpace