ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից թանգարանային ոլորտի աշխատակիցների մասնագիտական որակավորման գնահատման նպատակով ներդրվել է ատեստավորման  համակարգ, որի շրջանակում իրականացվող գործընթացին առաջինը մասնակցել են Եղիշե Չարենցի տուն-թանգարանի աշխատակիցները։

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում ատեստավորմանը մասնակցած թանգարանի չորս աշխատակիցները՝ գլխավոր ավանդապահ Անուշ Թասալյանը, գիտական հետազոտող Լիլիյա Անախասյանը, էքսկուրսավար Էդիտա Ավագյանը, ցուցանմուշների պահապան Շուշանիկ Գինոսյանը  հաջողությամբ հաղթահարել են գրավոր և բանավոր փուլերը՝ հավաքելով բարձր միավորներ և ցուցաբերելով մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակ։

Ատեստավորման նպատակն է գնահատել թանգարանային ոլորտի աշխատակիցների մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, խթանել նրանց մասնագիտական զարգացումն ու որակավորման շարունակական բարձրացումը, ինչպես նաև նպաստել աշխատավարձերի բարձրացմանը՝ մասնագիտական արդյունքների հիման վրա։

Առաջիկայում ատեստավորման գործընթացին կմասնակցեն նաև Հայաստանի մյուս թանգարանների աշխատակիցները։