Դեկտեմբերի 10-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Չարենցյան ամառ» կրթամշակութային ամենամյա նախագծի 2024 թվականի հետազոտական աշխատանքների ժողովածուի շնորհանդեսը և 2025 թվականի եզրափակիչ փուլը՝ կոնֆերանսը:
Ժողովածուն ընդգրկում է 2024 թվականին կոնֆերանսի եզրափակիչ փուլ անցած պատանիների հետազոտական աշխատանքները՝ «Չարենցը և գիրքը» խորագրով:
2025 թվականի հետազոտության թեման էր «Ճանապարհորդ Չարենցը», որի շրջանակում արված աշխատանքները 2026 թվականին կվերածվեն ժողովածուի:
«Չարենցյան ամառ» նախագիծը իրականացվում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի գրողների միության համագործակցությամբ:
«Չարենցյան ամառ» կրթամշակութային ամենամյա նախագծի 2024 թվականի հետազոտական աշխատանքների ժողովածուի շնորհանդեսը և 2025 թվականի եզրափակիչ փուլը՝ կոնֆերանսը