Մարտի 26-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվեց հետաքրքիր կրթական միջոցառում:
Միջոցառման ընթացքում էքսկուրսավար Սուսաննա Տոնոյանը ներկայացրեց «Չարենցը և Ֆրանսիան» թեմայով բովանդակալից դասախոսություն՝ բացահայտելով մեծ բանաստեղծի կապը ֆրանսիական մշակույթի հետ:
Դասախոսությունից հետո երեխաները ներգրավվեցին ստեղծագործական աշխատանքում՝ պատրաստելով Ֆրանկոֆոնիայի լոգոները և տարբեր երկրների դրոշները:
Այս օրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մշակույթը միավորում է մարդկանց՝ անկախ լեզվից ու սահմաններից։
Ֆրանկոֆոնիայի օրեր