Բազմաժանր և բազմաբովանդակ է Չարենցի տուն-թանգարանի հավաքածուն՝ անձնական իրեր, գրքեր, ամսագրեր և թերթեր, կենցաղ , ազգագրություն, կերպարվեստ, ձեռագիր և ձեռագրի լուսապատճեն: Այս ամենի մեջ, իհարկե, առանձնահատուկ տեղ են զբաղեցնում անձնական իրերը, որոնք իրենց գոյությամբ փաստում, բնութագրում և ավարտուն կոլորիտ են հաղորդում բանաստեղծի կենսագրությանը, պատկերավոր դարձնում բանաստեղծի ապրած ժամանակածրջանն ու անձնական հետաքրքրությունները: Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հուշատունը անխոս վկան է Չարենց մարդու, ստեղծագործողի յուրօրինակ ճաշակի, արևելքի հանդեպ տածած մեծ սիրո՝ Բուդդայի արձանիկներն (նկար) ու հնդկական շախմատը (նկար) , ճապոնական գրավյուրաներն (նկար) ու չինական պաննոները (նկար), պարսկական փոքր գորգերն (նկար) ու ծխամորճը (նկար) արևելքի հանդեպ բանաստեղծի տածած անսահման սիրո անխոս վկան են ։
.