Եղիշե Չարենցի տուն-թանգարանը կազմակերպում է «Չարենց – Իտալիա. գունավոր երազների աշխարհում» ամառային աշխատարան:
🏦 Մասնակիցները Չարենցի հետ «ճամփորդելու» են Իտալիայով՝ բացահայտելու արվեստի և գրականության յուրօրինակ աշխարհը:
📌Ծրագրում՝
• Ճանաչողական շրջայց Չարենցի տուն-թանգարանում
• «Փոքրիկ հրատարակիչները Հայպետհրատում» կրթական ծրագիր
• Լինոփորագրության աշխատարան
• Քանդակագործության աշխատարան
• «Պատանի Չարենցը» կրթական ծրագիր (այց Եղիշե Չարենցի հուշարձան)
• Պապիե-մաշե
• Ճանաչողական շրջայց Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում
• Ամփոփիչ ցուցադրություն և մասնակցության վկայականների հանձնում
☝️ Տարիքային խումբ՝ 7 – 12
📅Ծրագրի տևողությունը՝ հուլիսի 1-ից 11-ը ներառյալ (երեքշաբթիից-ուրբաթ)
⏰Ժամը՝ 11:00-13:00
Մասնակցության արժեքը՝ 22.000 դրամ (1 երեխայի դեպքում):
Ընտանիքից 2 և ավելի երեխայի դեպքում՝ 20.000 դրամ:
*️⃣«Չարենց – Իտալիա. գունավոր երազների աշխարհում» ամառային աշխատարանը իրականացվում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանում գործող «Ճամփորդական հուշեր. Իտալիա» ժամանակավոր ցուցադրության շրջանակում. նվիրվում է Չարենցի եվրոպական ճանապարհորդության 100-ամյակին և Ավ. Իսահակյանի ծննդյան 150-ամյակին:
❗️Տեղերը սահմանափակ են:
Մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել:
📲 010 53 14 12| 033 53 14 12
Ամառային աշխատարան/Չարենց-Իտալիա․գունավոր երզաների աշխարհում